Օրական 75 մլն դրամ տանում են ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում․ Politik.am

19 Հունվարի, 2026

Politik.am-ը գրում է․ Հայաստանում օրական միջինում վաճառվում է մոտ 500 000  լիտր հեղուկ գազ։ Սա նշանակում է, որ հեղուկ գազը պարզապես վառելիք չէ․ այն սոցիալական ապրանք է՝ հազարավոր ընտանիքների, տաքսիստների, գյուղացիների ու փոքր բիզնեսի գոյության միջոցը։ Եվ հենց այս ֆոնին վերջին օրերին տեղի ունեցած մոտ 130 դրամի թանկացումը չի կարող դիտվել որպես «տեխնիկական խնդիր»։

Պաշտոնական բացատրությունը կրկին նույնն է՝ Լարսի անցակետը դժվարանցանելի է։ Բայց այստեղ սկսվում են անհարմար հարցերը, որոնց իշխանությունը նախընտրում է չպատասխանել։

Թանկացումը տեղի է ունեցել հենց անցակետի փակման հաջորդ օրը, այն դեպքում, երբ գազալցակայաններում վստահաբար կար նախապես ներկրված և պահեստավորված հեղուկ գազ, որը մինչ այդ վաճառվում էր միջինում 170 դրամով։ Այսինքն՝ խոսքը նոր ներմուծված, թանկացած գազի մասին չէ, այլ արդեն Հայաստանում գտնվող ապրանքի, որի գինը պարզապես նկարվեց։

Ավելին՝ նույն Լարսի անցակետով հեղուկ գազ ստացող Վրաստանում այն 30–40 դրամով ավելի էժան է, քան Հայաստանում։ Սա արդեն բացարձակ աբսուրդի ժանրից է։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, չունի այն մաքսային և հարկային արտոնությունները, որոնք ունի Հայաստանը, ու տրամաբանական կլիներ, որ ռուսական հեղուկ գազը Վրաստանում ավելի թանկ լիներ։ Բայց իրականությունն հակառակն է։

Այս բոլոր փաստերը միասին մեկ պարզ եզրահանգման են տանում․
Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները իրականացրել են համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 75 միլիոն դրամ հավելյալ եկամուտ։ Այսինքն ժողովրդի գրպանից օրական 75 մլն դրամ են տանում։

Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը․
արդյո՞ք նման ծավալի և նման համաժամանակյա թանկացում հնարավոր է առանց իշխանական հովանու։

Տարիների փորձը ցույց է տալիս՝ ոչ։ Հայաստանում նման «գործարքները» երբեք չեն լինում ինքնաբուխ։ Երբ շուկան ամբողջությամբ միաժամանակ թանկացնում է, դա նշանակում է, որ կա կամ քաղաքական թույլտվություն, կամ քաղաքական լռություն։ Երկուսն էլ նույնն են։

Այսօր հեղուկ գազի թեման պարզապես գնի հարց չէ։ Դա իշխանություն–հարուստներ–ժողովուրդ եռանկյան հերթական օրինակն է, որտեղ վճարողը միշտ նույնն է՝ շարքային քաղաքացին։

Ուստի հարցը մնում է բաց ու պարտադիր պատասխան պահանջող․
ով է կանգնած այս թալանի հետևում, և ինչու է իշխանությունը կրկին ընտրում գազ ներկրող-վաճառողների կողմը, ոչ թե ժողովրդի։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...