Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը․ Գոհար Մելոյան

17 Հունվարի, 2026

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը,
անգամ տանը,
անգամ սահմանափակումների տակ
Երեկ՝ հունվարի 16-ին ՀՀ երկու առանձին դատական ատյաններում քննվում էին ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցեր։
1-ը վերաքննիչ բողոք էր դեկտեմբերի 30-ի որոշման դեմ՝ տնային կալանքը կրկին կալանքով փոխարինելու պահանջով։
2-ը տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն էր, որը նիստի սկզբին փոխվեց կալանքի միջնորդության, ինչի իրավունքը ՉՈՒՆԵԻՆ։
1-ի արդյունքում, ժամը՝ 14-ի սահմաններում հայտնի դարձավ, որ տնային կալանքը վերացվում է եւ կրկին կալանք պետք է կիրառվի։
Զուգահեռ՝ իրավապահները,
․քաջատեղյակ լինելով, որ ժամը՝ 16:00-ին սկսվում է կալանքի միջնորդության քննությունը,
ընդհատում են այդ պահին հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ գտնվող Սանվել Կարապետյանի բուժումը,
․հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ են ուղեկցում Քովիդի դեպքում, երբ, ըստ կարգի, վերջինս պետք է մեկուսացված մնար։
Մոտ 14 ժամ ընթացավ 2-րդ նիստը ու կրկին Սամվել Կարապետյան նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, որպես խափանման միջոց։
Սխեմատիկ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, հրահանգավորվում են՝ իրավապահները եւ փորձում են ամեն գնով մեկուսացնել մեծանուն բարերարին։
Բայց անգամ մեկուսացման պայմաններում, կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետեւանքների հետ։
Շուրջ 7 ամիս տևած այս քննության միակ նպատակը Կարապետյանին անազատության մեջ պահելն ու նրա քաղաքական-հասարակական գործունեությանը խոչընդոտելն է։
Կարապետյանը հաղթահարելու է այս ժամանակավոր խոչընդոտները և առաջնորդելու է ուժեղ Հայաստան, որտեղ՝
չեն ոտնահարվում մեր ազգային արժեքները,
․ դատական ակտերն էլ զանգերով, սմսներով կամ խմբագրական հոդվածներով չեն կայացվում,
իսկ իրավապահ մարմիններին կաշկանդում է ՄԻԱՅՆ իրենց խիղճն ու օրենքը»։

Նմանատիպ նյութեր

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...