Արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է միանձնյա նշանակել և ազատել TRIPP զարգացման ընկերության տնօրենին. Մելոյան

14 Հունվարի, 2026

Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․

«5 իրավական հարցադրում ՀՀ ԱԳՆ-ին՝ TRIPP–TIF-ի վերաբերյալ.

1,Փաստաթուղթն ուղղակիորեն չի նախատեսում, որ TRIPP զարգացման ընկերությունը հիմնադրվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է ՀՀ իրավաբանական անձ, թեև փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի առաջին նախադասությունից կարելի է անել նման ենթադրություն։

Հետևաբար՝ անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը։

2, Արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը, որն ըստ էության հանդիսանալու է Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների օպերատոր, իր ստացած շահույթից վճարելու է հարկեր Հայաստանի Հանրապետությունում։

Այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է հարկատու, թե ինչ-որ հիմքով ազատված է լինելու ՀՀ պետական բյուջե հարկ վճարելու պարտավորությունից։

Կամ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունից հայկական և ամերիկյան կողմերի ստացվող դիվիդենտը հարկվելու է։

3,Այն ենթակառուցվածքները, որոնք Հայաստանը տրամադրելու է TRIPP զարգացման ընկերությանը TRIPP-ուղին կառուցելու և շահագործելու համար, տրվելու են անհատույց, թե վճարովի հիմունքներով։

Այսինքն՝ կոնցեսիոն վճարներ լինելու՞ են, թե TRIPP զարգացման ընկերությունը անհատույց է ստանալու այդ հաղորդակցության կառուցման և շահագործման իրավունքները։

4,Փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը հնարավոր է մեկնաբանել այնպես, որ TRIPP զարգացման ընկերությունից ստացված շահույթը սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև նա ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։

Արդյո՞ք դա այդպես է, այսինքն՝ Հայաստանը TRIPP զարգացման ընկերությունից շահաբաժին է ստանալու միայն այն բանից հետո, երբ ամերիկյան կողմն արդեն ամբողջությամբ ստացած լինի իր ներդրած գումարները։

5,Որո՞նք են լինելու TRIPP զարգացման ընկերության հետ կապված այն հարցերը, որոնք ամերիկյան կողմը, ունենալով 74 % մասնակցություն, կարող է լուծել առանց հայկական կողմի մասնակցության։

Օրինակ՝ արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է միանձնյա նշանակել և ազատել TRIPP զարգացման ընկերության տնօրենին։

Նշված հարցերը չեն վերաբերում «Թրամփի ուղու» հետ կապված՝

սահմանային անվտանգության, մաքսային հսկողության և ինքնիշխանության հետ կապված TIF-ում առկա կարգավորումներին, որոնց վերաբերյալ առկա հարցերը կներկայացնեմ առանձին»։

 

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...