Իրավապահ համակարգը կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա. «Փաստ»

14 Հունվարի, 2026

Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ ասուլիսից պարզ դարձավ, որ դատախազության կողմից առավել հրատապ ձևով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու պահանջով:

Միաժամանակ պարզ է դարձել, թե ուր են շտապում իրավապահները: Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 18-ին: Ըստ օրենքի, տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չէ կրկին կալանքի միջնորդությամբ հանդես գալ, այդ իսկ պատճառով մինչև կալանքի ժամկետի լրացումն ամեն գնով պետք է Վերաքննիչ դատարանի որոշում: Պաշտպանները հայտնեցին, որ Վերաքննիչն աննախադեպ կերպով ծայրահեղ հրատապությամբ է քննում բողոքը, և դատական ակտը հրապարակվելու է ոչ թե 10-օրյա, այլ 4-օրյա ժամկետում՝ հունվարի 16-ին, այսինքն՝ մինչև կալանքի ժամկետի լրանալը:

Պարզ է դարձել նաև, որ նույնիսկ այդ շտապողականության պայմաններում իրավական խնդիր է առկա, քանի որ քննչական մարմինը ստիպված մուտք է արել տնային կալանքի, այլ ոչ կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն, բայց այն ամեն կերպ փորձում են թաքցնել, որպեսզի Վերաքննիչ դատարանում հաշվի չառնեն նշվածը և հնարավորինս արագ կայացնեն տնային կալանքը բեկանելու որոշում: Այսինքն, իրավապահ համակարգն իր ամբողջ ռեսուրսով կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...