Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու որոշումը Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել․ «Հրապարակ»

13 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», որից օրեր անց ԱՀ ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։

Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, հարգված զինվորական, Հայաստանում տեւական ժամանակ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, իսկ վերջերս պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթով պայմանավորված՝ պետի պարտականությունները կասեցվել են։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, սակայն «ուղտերթին» մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաեւ ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։

Եթե նախկինում նման բան լիներ, եւ ապաքաղաքական կառույցի ներկայացուցիչները մասնակցեին քաղաքական ղեկավարի կազմակերպած հավաքին, ապա տիեզերական մասշտաբի վայնասուն կբարձրացնեին։

 

 

Նմանատիպ նյութեր

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...