Երևանում գազի լիցքավորման կայանում զոդման աշխատանքի ժամանակ հաշվիչը պայթել է․ վիրավորներ կան

12 Հունվարի, 2026

Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Հրաչյա Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ապա մեկ ժամ անց նույն հասցեից «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն։

Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում, Արմեն Ա․-ն և Բայանդուր Ա․-ն Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...