Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին

12 Հունվարի, 2026

Սուրբ Զատկին՝ հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր կազմակերպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որի անունը ինքը՝ Փաշինյանը, դրել էր «ուղտերթ», ՔՊ-ականները՝ «ուխտաերթ»։

Այդ միջոցառմանը չնայած որ բերման էին ենթարկվել պետական ապարատից, մարզերից, տարբեր համայնքներից աշխատողներ, բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաներ, ոտքի էր հանվել ողջ վարչական ապարատը, ուժային կառույցները, այնուամենայնիվ, մասնակիցների թիվը խիստ համեստ էր՝ մի փոքր ավելի՝ 2 հազարից։

Նիկոլ Փաշինյանի հավաքներին, սովորության համաձայն, ակտիվորեն բերվում են ուժայիններ, որոնց քաղաքացիական հագուստ են հագցնում և որպես հավատավոր նիկոլական մասնակից դարձնում շոուներին։ Yerevan.Today-ը տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարության զորամասերի և վարչությունների, այդ թվում և ռազմական ոստիկանության զինծառայողներին, հրահանգված է եղել մասնակցել «ուխտերթին» և մարդկանց անհրաժեշտ քանակ ապահովել՝ ցույց տալու համար, թե վերջինիս հակաեկեղեցական արշավը հայ ժողովրդի աջակցությունն է վայելում։

Yerevan.Today-ը պարզեց, որ «ուխտերթին» մասնակիցներ է ապահովել պաշտպանության նախարարությունը՝ Ռազմական ոստիկանության օղակից։

Ավելին, ասացին, որ Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ որ իրենց օգտագործում են քաղաքական գործընթացների մեջ, և նրանք ստիպված մասնակցում են «տուն պահելու» համար։

Եվ այսպես, ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի «ուղտերթի» մասնակից ՌՈ բազմաթիվ աշխատակիցներից մի քանիսի լուսանկարները։

ՌՈ աշխատակից՝ Տյուշ մականունով

 

Անդրեասյան Լևոն։ Ի դեպ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ըստ տարբեր տեղեկությունների, ունի խնամիական կապեր

 

Օղակի մեջ առնված երկուսն էլ ՌՈ աշխատակիցներ են, առջևինի անունը՝ Նաիրի, հետևինը՝ Կարեն։

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...