Փաշինյանը 2026 թ-ի համար 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը․ «Մեր ձևով»

11 Հունվարի, 2026

Հայաստանում անձնիշխանություն հաստատած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի,  Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված։

Ասված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։

«Պետբյուջեն «մեր ընդհանուր դրամապանակը» համարող Նիկոլ Փաշինյանը այս 2026 թ-ի համար  նախորդ տարվա համեմատ 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը և  24 միլիարդ 365 միլիոն դրամի փոխարեն է դարձրել  25 միլիարդ 800 մլն դրամ, ինչը համարժեք է 65, 5 միլիոն ԱՄՆ դոկարի։

Փոխարենը «մեր ընդհանուր դրամապանակ»-ից գումար չի՛ հատկացվել բազային թոշակներն ու նպաստները ավելացնելու համար, այլ հետվճարի տոկոսն  ավելացնելու անվան տակ թոշակների բարձրացման իմիտացիա է ստեղծվել։

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով անսական 61,508 դրամ է, նվազագույն կենսաթոշակը  36,000 դրամ, իսկ միջինը`  49 600  դրամ։

Իսկ դու ուզո՞ւմ ես, որ այս թույլ առաջնորդը տնօրինի քո դրամապանակը»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...