2024 թվականը ազատումներով սկսած Փաշինյանը՝ ազատված մարզպետին իրեն խորհրդական դարձրեց․ «Ժողովուրդ»

10 Հունվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականը ազատումներով սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատված մարզպետին, որ սկանդալով հեռացրել էր հենց ինքը, ամիսներ անց իրեն խորհրդական դարձրեց։

Արամ Խաչատրյանը մինչ Լոռու մարզպետ դառնալը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, մինչ այդ 2018 թվականին Լոռու մարզպետի տեղակալն է եղել, 2012-2016 թվականներին՝ նախկինների ժամանակ, Վանաձորի ավագանու անդամ, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ։ Մինչ այդ 10 տարի եղել է զինվորական։

Հայտնի կախիչի և ցնցուղի պատճառով պաշտոնից ազատված մարզպետը ներկայացրել է 2024 թվականի տարեկան հայտարարագիր, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը ունի 2 բնակարան, որից մեկը 2011 թվականին նվիրատվություն է ստացել Վանաձորում, իսկ 2-րդը 2021 թվականին գնել է կրկին Վանաձորում։

Հետաքրքիրն այն է, որ 2021 թվականին ձեռք բերված գույքի մասին 2022 թվականին ներկայացված հայտարարագրում ոչինչ չկա գրված։ Բայց այդ վրիպակը չի նկատվել ԿԿՀ-ի կողմից: Հետքրքիրն այն է, որ 2018 թվականից առ այսօր ներկայացված ոչ մի հայտարարագրում բնակարանի գնման մասին տեղեկություններ չկան, մասնավորապես դրա արժեքի վերաբերյալ։

Խաչատրյանի հետ համատեղ բնակվող դուստրը՝ Աննա Խաչատրյանը, հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ 1 մլն 639 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանից, որտեղ նախկինում աշխատել է հայրը։

Ստացվում է՝ Խաչատրյանը դստերը տեղավորել է պետական կառույցում։ Հ նարավոր է, ծանոթ-բարեկամ սկզբունքով։

Արամ Խաչատրյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 513 հազար դրամ, որից 1 մլն 134 հազար դրամը աշխատանքի վարձաատրություն է եղել Լոռու մարզպետի աշխատակազմից, իսկ 4 մլն 258 հազար դրամը Վարչապետի աշխատակազմից է։ Եկամուտներից 120 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, որի աղբյուրը թաքցված է»։

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...