Եվրամիությունը ոչինչ չի կարող անել, եթե ԱՄՆ-ն գրավի Գրենլանդիան. Տիերի Մարիանի

9 Հունվարի, 2026

Եվրամիությունը ոչինչ չի կարող անել, եթե ԱՄՆ-ն գրավի Գրենլանդիան, վասալային կախվածության պատճառով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին  ասել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգայնամիավորումը» կուսակցությունից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին:

«Եվրոպական միությունը ոչինչ չի կարող անել։ Այն արդեն գտնվում է վասալային կախվածության վիճակում։ ԱՄՆ-ն կարող է հրապարակավ հայտարարել Գրենլանդիան՝ Դանիային, իսկ հետեւապես՝ Եվրոպական միավորմանը պատկանող տարածքը վերահսկելու մտադրության մասին՝ որեւէ իրական արձագանքի չհրավիրելով։ Սա դիվանագիտական զգուշություն չէ։

Սա քաղաքական անօգնականություն է։ Ինչու՞։ Քանի որ այսօր Եվրոպական միությունը ռազմավարականորեն կախված է ԱՄՆ-ից՝ ռազմական, պաշտպանության, էներգետիկ եւ այժմ արդեն դիվանագիտական առումով։ Ուժ չկա նույնիսկ Վաշինգտոնին դիմակայելու հայտարարությունների մակարդակով», – ասել է նա։

Նմանատիպ նյութեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելը ցավալի և դատապարտելի է․ Հայր Ասողիկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելը ցավալի և դատապարտելի է․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը իր վրդովմունքն է արտահայտել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար, սակայն ոչ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։...

Դավիթաշենում անչափահասները հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Դավիթաշենում անչափահասները հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում...

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Մասնավորապես՝ ✅Արարատի մարզի Արտաշատ, ✅Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,...

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Մտածում էի նոյեմբերի 9-ին ընդառաջ արդյո՞ք ինչ-որ ուրախ անասունություն կմոգոնեն ու չսխալվեցի։ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլացին նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով, որտեղ 100 դինոզավր վազելու են մեկ միլիոն դրամանոց...

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և...