Իջևանի հիվանդանոցում որդին իմանալով մոր մահվան մասին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ

7 Հունվարի, 2026

Հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հանգուցյալի հարազատները հայհոյում են բժիշկներին։

«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի 3-ին շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Իջևան համայնքի բնակիչներ 74-ամյա Ռոզա Ա․-ին և ամուսնուն, 74-ամյա Արևշատ Բ․-ին, որտեղ կինը բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հանկարծամահ է եղել։

Հիվանդանոց է եկել հանգուցյալի որդին, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա տղամարդը իր ծնողի մահվան լուրը իմանալուն պես հիվանդանոցում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անհետաձգելի բաժանմունքում գոռգոռացել է բուժաշխատողների վրա, միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով հարվածել է ընդունարանի մուտքի դռանը և դուրս է եկել հիվանդանոցի բակ ու այն շարունակել բակում։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...