Պաշտպանության նախարարությանը 2 ձյունագնաց մատակարարելու վեճը չի հանգուցալուծվում. Hetq.am

7 Հունվարի, 2026

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ: ՊՆ-ն մատակարար ընկերությունից ու երաշխավոր բանկից գումար է պահանջում, իսկ ընկերությունը վիճակում է նախարարության գործողությունները։ Գրում  է Հետքը:

Պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 31-ին «Երվադա» ՍՊԸ-ի հետ կնքել է բարձր անցողունակությամբ երկու ավտոմեքենա (ձյունագնաց) ձեռք բերելու պայմանագիր: Այդ ավտոմեքենաները պետք է մատակարարվեին ոչ ուշ, քան մինչև նույն տարվա դեկտեմբերի 10-ը: Կողմերը պայմանավորվել են ավտոմեքենաների մատակարարումը կազմակերպել մոտ 2 ամիս ուշ, սակայն 2023թ. փետրվարի 16-ին Պաշտպանության նախարարությունը միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը, ինչից հետո կողմերի միջև սկսվել է դատական գործընթաց:

Մեքենաների ձեռքբերման մրցույթին «Երվադա» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել՝ նախահաշվային արժեքից (430,999,584 ՀՀ դրամ) բարձր գնային առաջարկ տալով երկու ձյունագնացի համար՝ 519 մլն 600 հազ. դրամ: Որպես միակ մասնակից գնահատող հանձնաժողովի կողմից 2022թ. հոկտեմբերի 5-ին ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են գների նվազեցման նպատակով բանակցության: Սակայն, մինչ այդ, PRINOTH GMBH գործարանից ընկերությանը տեղեկացրել են, որ չեն կարողանա երկու ձյունագնացները մատակարարել 2022թ. դեկտեմբերին, կմատակարարեն մեկ ամիս անց:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...