Առատ ձյունը և մերկասառույցը ուղևորությունների մասսայական խափանումներ են առաջացրել ողջ Եվրոպայում

7 Հունվարի, 2026

Առատ ձյունը և մերկասառույցը ուղևորությունների մասսայական խափանումներ են առաջացրել ողջ Եվրոպայում։ Ինչպես հայտնում է BBC News-ը, մայրցամաքում եղանակային պայմանների հետ կապված միջադեպերի հետևանքով վեց մարդ է զոհվել։

Իշխանությունների տվյալներով՝ ճանապարհների անբարենպաստ պայմանների պատճառով Ֆրանսիայի երկու տարբեր շրջաններում զոհվել է հինգ մարդ, իսկ մեկ կին մահացել է Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, որտեղ տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 40 սմ-ի։

Ողջ Եվրոպայում չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, հազարավոր մարդիկ մնացել են Փարիզի և Ամստերդամի օդանավակայաններում։ Ակնկալվում է, որ աշխատանքների խափանումները կշարունակվեն նաև չորեքշաբթի օրը։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լանդ դեպարտամենտում մերկասառույցի պատճառով տեղի ունեցած երկու միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնել են իշխանությունները։ Եվս երկու հոգի մահացել են Փարիզի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Բալկաններում նույնպես տեղացել է ձյուն և հորդառատ անձրև։ Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի օրը Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում մի կին է մահացել այն բանից հետո, երբ նրա վրա ծառ է ընկել։

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն հայտարարել է, որ երեքշաբթի և չորեքշաբթի գիշերը երկրում սպասվում է ձյան տեղումների ուժգնացում։ Նա կոչ է արել մարդկանց հնարավորինս քիչ երթևեկել ճանապարհներով և աշխատել տնից։ Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը երկրի 38 շրջաններում ձյան և մերկասառույցի պատճառով «նարնջագույն» մակարդակի վտանգ կհայտարարվի։

Երկրի որոշ շրջաններում չեղարկվել է բազմաթիվ գնացքների երթևեկությունը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ չորեքշաբթի առավոտյան «Ռուասի-Շարլ դը Գոլ» օդանավակայանում մի քանի ժամով կչեղարկվի չվերթների 40%-ը, որպեսզի աշխատակիցները կարողանան թռիչքուղիները մաքրել ձյունից։

Փարիզի «Օրլի» օդանավակայանը նախատեսում էր նույն ժամանակահատվածում չեղարկել իր չվերթների քառորդ մասը։ Չորեքշաբթի օրը Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ, ինչը հանգեցրել է ճամփորդական պլանների մասսայական խափանումների։

Հարյուրավոր ուղևորներ հայտնվել են անելանելի դրության մեջ, նրանցից շատերը չեն կարողացել մեկնել տրանզիտային չվերթներով։ Ավիաընկերությունների սպասարկման կետերի մոտ գոյացել են երկար հերթեր, քանի որ մարդիկ սպասում էին թռիչքների վերսկսման մասին տեղեկատվության։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...