ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Գլխավոր դատախազից

6 Հունվարի, 2026

Ամիսներ շարունակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու գործին լծված ՔՊ-ական վերնախավը վերջին շրջանում իր դժգոհությունն է հայտնել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դրսևորած կրավորական կեցվածքի վերաբերյալ: Այդ մասին հատնում է NEWS.am-ի՝ հիմնվելով իր աղբյուրների վրա։

«Բանն այն է, որ բացի նախարարներից և ՔՊ-ական պատգամավորներից, Փաշինյանի կազմակերպած մայրաքաղաքային և արտագնա «պատարագներին» ակտիվորեն մասնկացում են ԱԱԾ-ի, ոստիկանության, անգամ մարզային քննիչներ: Օրինակ ըստ ականատեսների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի օրակարգով ու իշխանական ողջ վերնախավի մասնակցությամբ Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ տեղի ունեցած «պատարագին» մասնակցում էր անձամբ ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը, ինչպես նաև քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության որոշ քննիչներ:

Մեր տեղեկություներով՝ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում դժգոհել են, թե ինչու՞ պետք է իրենք ողջ օրը ֆեյսբուքում գրառումներ անեն, ուղիղ եթերներով քաղաքացիներին կոչեր անեն, մասնակցեն Փաշինյանի կազմակերպած պատարագներին, սակայն Աննա Վարդապետյանը իր ղեկավարած կառույցից որևէ ներկայացուցիչ չուղարկի՝ մարդաքանակ ապահովելու համար: Փոխարենն իր, իբր քաղաքականությանը չխառնվելու արդարացումով, չեզոք դիրք ընդունելու ֆոն ապահովելով, շարքային դատախազների արձանագրած ձեռքբերումներն իրեն վերագրելով իրեն կոչի «հանրության սրտի դատախազ» , ինչպես նաև մանկատներ այցելելու և երեխաների նամակների պատասխանելու PR ակցիաներով փորձի «իրենով անել» Փաշինյանի ընտրազանգավածին:

ՔՊ-ականները կարծիք են հայտնել, որ դատախազն իրեն բարձր է դասում բոլորից և հետագայում կարող է «լուրջ սպառալիք» դառնալ հենց Փաշինյանի համար:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի դժգոհությունների ֆոնին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել նաև Վարդապետյանի և իր նախկին տեղակալ , այսօր արդեն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի հարաբերությունները:

Ըստ ՔԿ-ի մեր աղբյուրերի՝ շարքային քննիչները այլևս չեն կարողանում արդյունավետ համագործակցել դատախազների հետ, քանի որ Վարդապետյանի «քմահաճույքների» պատճառով հսկող դատախազներից մշտապես հակառակ ցուցումներ են ստանում և ստիպված են լինում արդեն իսկ քննած գործերը «քնեցնել», առաջադրած մեղադրանքները վերաորակել, կարճած գործերը վերաբացել և այլն:

Արթուր Պողոսյանը մասնավոր զրույցներում հաճախ է դժգոհում  Վարդապետյանից, սակայն հաշվի առնելով, որ նրա երաշխավորությամբ է նշանակվել ՔԿ ղեկավարի պաշտոնին, շարունակում է քծնել նախկին «շեֆին», իսկ համակարգի ներսում առկա իրավացի բողոքներն անտեսել:

Չնայած արդեն իսկ առկա բացահայտ լարվածությանը, Վարդապետյանը շարունակում է վերևից նայել ՔՊ-ականներին և ողջ դատաքննչական համակարգին՝ պարծենալով, որ իր զբաղեցրած պաշտոնն «անձեռնմխելի է», քանի որ ինքը վայելում է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական  աջակցությունը»,-ասվում է լուրում:

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...