Անվճար շտապօգնություն կանչելը սահմանափակվել է

1 Հունվարի, 2026

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում այս մասին ասել է Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։

Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։

Հակոբյանի խոսքով` գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, որոնք շտապօգնության տրամաբանության մեջ են։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Իսկ եթե կանչը շտապօգնության տրամաբանությունից դուրս է, ապա այն կուղղորդվի համապատասխան առողջապահական օղակներ»,–ասել է Հակոբյանը։

Նա մանրամասնել է, որ 8 զանգից ավելիի դեպքում շտապօգնության կանչի գումարը տարբեր համայնքներում տարբեր է` 10.000–15.000 դրամի շրջանակում։

Հակոբյանը շեշտել է, որ շատ քաղաքացիներից ստանում են նաև շտապօգնության անտեղի կանչեր։ 2026 թվականից իրենք նման կանչերը կփորձեն մերժել կամ որոշ դեպքերում կսահմանափակվեն խորհրդատվությամբ։

«Կանչեր ենք ունենում, որոնք բացարձակ շտապօգնության հետ որևէ աղերս չունեն։ Այսուհետ այդ զանգերի սպասարկումը կփորձենք մերժել։ Մենք ունենք «թոփ հաճախորդներ», որոնք որ տարեկան միջինում 500–600 կանչ են գրանցում։ Մենք ունենք մի հաճախորդ, որը 1200– ից ավել կանչ է արել»,– ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...