ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞. «Ազատություն»

30 Դեկտեմբերի, 2025

Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է հայտնել՝ տիրապետում են արդյոք տեղեկատվության, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը «ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին», ինչպես շաբաթներ առաջ խորհրդարանում պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով հայտնել՝ տիրապետում են արդյոք նման տեղեկատվության, և եթե այո՝ խնդրել էինք տրամադրել դա հավաստող փաստաթուղթ կամ այլ տվյալներ:

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր մերժել են հարցմանը պատասխանել՝ դա հիմնավորելով մի շարք օրենքների սահմանափակումներով:

«Ինչպես Ձեր կողմից հայցվող, այնպես էլ Ազգային անվտանգության մարմիների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելով, որոնց արդյունքի մասին տեղեկությունները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել»:

Գարեգին Երկրորդի գահընկեցությանը լծված վարչապետ Փաշինյանը պարբերաբար պնդում է, թե Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հակապետական գործունեությամբ է զբաղված՝ չներկայացնելով որևէ կոնկրետ փաստ:

«Ես հիմա էլ եմ ասում և դա իմ գնահատականն է, դա նաև ակնհայտ իրողություն է, այսինքն՝ Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը, քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար» ,- Կաթողիկոսի գործակալ լինելու-չլինելու հարցին պատասխանելիս դեկտեմբերի 18-ին վրդովված հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Նրա այս պնդումից մեկ օր անց «Քաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am լրատվամիջոցը հրապարակեց ԱԱԾ-ից ստացած մի փաստաթուղթ, որը վերաբերում էր ոչ թե կաթողիկոսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, այլ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Ըստ այդ հրապարակման՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Թե այս դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ն նույն պետական գաղտնիքին հղում անելով չէր մերժել իշխանական civic-ին, ինչպես այսօր մերժեց «Ազատությանը»՝ հայտնի չէ, ավելին՝ ԱԱԾ-ից անգամ պնդել էին, թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը այժմ էլ կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ: Սրա վերաբերյալ կա՞ հարուցված քրեական գործ, թե՞ ոչ, դարձյալ հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը

Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են...

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեբերի 6-ից նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը։ Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք «Qahana.am»-ից։ Բարեկենդան նշանակում է...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր. Ուշակով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր. Ուշակով

Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը,...

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային...

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...