Նախատոնական խորհուրդներ՝ Ամանորին չթունավորվելու համար

30 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամանորյա տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված՝ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ռիսկը զգալիորեն բարձրանում է։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տոնական օրերին հաճախ օգտագործվում են երկար ժամանակ և ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ, ինչպես նաև իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք կարող են մարսողական համակարգի տարբեր խանգարումների պատճառ դառնալ։

Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին, աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ, պատրաստի կերակրատեսակներ գնելիս ստուգել դրանց պատրաստման և իրացման ժամկետները, պահպանման պայմաններն ու ջերմաստիճանը, կիսապատրաստված մթերքները օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել կրկնակի ջերմային մշակման, խմորեղենը և կրեմով տորթերը սառնարանում պահել առավելագույնը երեք օր, սնունդ պատրաստելուց առաջ և հում մթերքին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը, հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին տախտակներ և դանակներ, մանրազնին լվանալ կանաչին, մրգերն ու բանջարեղենը, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք եռացնել 15–20 րոպե, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։

Առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ մարսողության խանգարումների, սրտխառնոցի կամ որովայնային ցավերի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Նմանատիպ նյութեր

Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը

Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունիսին Կենտրոնում մեկ քառակուսու արժեքը կազմել է 966 900 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին՝ 878 հազար։ 1 տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսու արժեքը զգալի թանկացել է...

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական...

Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը փոստային նամակների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործի շրջանակում ձերբակալել է հինգ հայի։ Այս մասին հայտնում է Գլենդելի ոստիկանության վարչությունը։ Գլենդելի ոստիկանության ֆինանսական...

21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան

21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է.  «10 հազար եվրոյանոց հեծանիվ քշող Արսեն Լամբորջինի, որտե՞ղ են քո սոցիալական ծառայությունները, որտեղ ես դու անձամբ, գետնից կտրված ճախրում ես և երազում նոր գերթանկարժեք խաղալիքների մասին, երբ մարդիկ 21-րդ դարում...

2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումների շարունակությունը՝ հասկանալու, թե հրապարակվող «դեպքերի» թվերն իրականում ինչ են նշանակում։ Այս անգամ՝ ՄՌՏ-ի մասին։ 2026թ. առաջին կիսամյակի հրապարակված տվյալներից առանձին չի երևում՝ քանի ՄՌՏ...