Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել․ «Մեր ձևով»

30 Դեկտեմբերի, 2025

Նայեք այս անվտանգության ամրակին։ Անցել է գրեթե 200 տարի, բայց այն տեսքով գրեթե չի փոխվել։ Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ։

«Ինչո՞ւ։ Որովհետև դրա ձևավորումը պարզ է, խելացի և արդյունավետ։ Տարիների ընթացքում փոխվել է միայն նյութը՝ դարձել է ավելի ամուր, ավելի դիմացկուն և բարձրորակ։ Ձևը մնացել է նույնը, իսկ որակը՝ բարելավվել է։ Ցավալի է, որ ոմանց պետք է հիշեցնել այս կարևոր դասը։

Մինչ մի պարզ անվտանգության ամրակ պահպանում է իր ձևը, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել մեր ազգային ինքնությունը՝ փորձելով հեռացնել Արարատ լեռը մեր զինանշանից, փոխել պետական հիմնը և Ազգային ժողովից հանել Արցախի դրոշները։

Նա այս ամենն անվանում է «փոփոխություն», մենք՝ մեր ազգային ինքնության ճանապարհից շեղում։

Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն։

Արարատը, հիմնը և մեր դրոշները մեր հավերժական ձևն են։

Ուժեղ Հայաստան կառուցելու համար մենք չպետք է փոխենք մեր խորհրդանիշները, այլ ցանկացած մարտահրավերի առաջ պետք է ամրացնենք այն «նյութը», որից կազմված են մեր ազգային ինքնությունն ու դիմադրողականությունը։

Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել»։

Возможно, это изображение скейтборд и текст

Նմանատիպ նյութեր

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...