Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն. shamshyan.com

27 Դեկտեմբերի, 2025

shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի  դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում  ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Նմանատիպ նյութեր

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության նիստում, հաղորդում է LRT-ն։ Կառավարությունն իր աշխատանքները սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին։ «Այս ընթացքում մենք միասին ընդունել ենք...

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ և իշխող կոալիցիայում Թուրքիայի նախագահի դաշնակից Դևլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը և Բրյուսելին մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։...

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Ինչպես հայտնել ենք, հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների...

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը...