184 օր անազատության մեջ գտնվող Միքայել սրբազանի նամակը

27 Դեկտեմբերի, 2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ հավաքվածներին ընթերցեց քաղբանտարկյալ սրբազանի նամակը․

«Մեծ-մեծ շնորհակալություն, և Աստծո բյուր օրհնությունը՝ բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը, նամանդավանդ՝ այս դժվարին օրերին բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով։

Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներին՝ իրենց բարեմաղթանքների համար։

Խորին հարգանք՝ հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրին հետվիրահատական ցավերս

Աստված օրհնի ձեզ բոլորիդ՝ մեր ժողովրդին, մեր հայրենիքին և մեր սուրբ եկեղեցուն։

Օրհնությամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան,

184-րդ օր՝ ապօրինի ազատազրկման»։

Նշենք, որ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, հոգևորականներ եկել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ։ Հիվանդանոցում վիրահատվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Այսօր սրբազանի ծննդյան օրն է, լրացավ նրա 62-ամյակը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...