Նարեկ Կարապետյանն արձագանքել է տեղահանված արցախցու խնդրանքին

27 Դեկտեմբերի, 2025

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է արցախցի Լիլիթ Ավանեսյանի՝ իրեն ուղղված գրառմանը, որում գրված է եղել․

«Պարոն Կարապետյան,

Ես՝ Լիլիթ Ավանեսյանն եմ, ք. Ստեփանակերտից։ Վերջին հայտնի իրադարձություններից հետո բռնի տեղահանվել եմ Արցախից և ներկայումս ապրում եմ միայնակ, ծնողներս մահացած են։

Պարոն Կարապետյան, այսօր արցախցիների մի մասը այլևս որևէ հույս չունի գործող իշխանություններից, քանի որ մինչ այս պահը որևէ էական փոփոխություն կամ աջակցություն չենք տեսել։

Մոտ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որտեղ ներկա էին նաև իշխանության կողմից ներկայացված անձինք, փոքր կազմ ունեցող ընտանիքների համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հարցին ստացանք «ոչինչ» պատասխանը։

Իսկ այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի որևէ փոփոխություն, պատասխանեցին՝ «դեռ հայտնի չէ, հնարավոր է՝ 2027 թվականին»։

Պարոն Կարապետյան, հարյուրավոր ընտանիքներ այսօր գտնվում են նույն անճար վիճակում, ինչ ես։ Մենք զրկված ենք թե՛ վարձակալության աջակցության ծրագրերից, թե՛ բնակարան ձեռք բերելու իրական հնարավորությունից և առհասարակ՝ որևէ կայուն ապագայի հույսից,օր օրի դժվար է ապրելը Մայր Հայաստանում։

Խնդրում եմ, եթե հնարավոր է, այս խնդրի մասին տեղեկացնել նաև պարոն Սամվել Կարապետյանին։

Գուցե Ձեր միջամտությամբ հնարավոր լինի շարժման բերել այս սառեցված գործընթացը և գոնե մասամբ լուծում տալ մեր առջև կանգնած կենսական խնդիրներին։

Ձեզ եմ դիմում, քանի որ այլևս չգիտեմ՝ ում կարելի է դիմել։ Մենք ամեն հարցում անտեսված ենք մնացել, սակայն, այնուամենայնիվ, հույսով եմ գրում, որ Ձեր աջակցությամբ հնարավոր կլինի տեղից շարժել սայլը և որոշակի արդար լուծում գտնել»։

Ի պատասխան գրառմանը,  Նարեկ Կարապետյանը գրել է․ «Շնորհակալ եմ խնդրի մասին տեղյակ պահելու համար:

Արցախցիների բնակարանային ապահովման այսօրվա ծրագիրը մի քանի խնդիր ունի և դրանց մեր պատկերացրած լուծումը մեկն է։

Պետությունը պետք է ապահովի արցախցիների նշանակալի մասի տնավորումը մեկ կոնկրետ բնակության վայրում որտեղ կվերականգնվի Համայնքը , կպահպանվի բարբառը և մշակույթը, ինչպես նաև կազմակերպվածությունը հետագայի համար:

Ցանկալի է այդ բնակության , Նոր Համայնքը լինի Երևանից ոչ շատ հեռու որպեսզի աշխատանքի ապահովման խնդիրը սուր դրված չլինի»։

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...