Ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներում խախտումներ են հայտնաբերվել

26 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ Սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը:

Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝

1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15%, (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ (Совушкин продукт)), ներմուծող՝ «Լ․Դ․Լ» ՍՊԸ (արտադրված՝ 04․11. 2025թ, պիտանիության ժամկետը՝ 04․12․2025թ․)),

2. Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (դեղձով), ճարպի զանգվածային մասը` 5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), ներմուծող՝ «Դերժավա» ՍՊԸ (արտադրված՝ 25․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 24․03․2025թ․)),

3. Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (ելակի հյութով), ճարպի զանգվածային մասը՝ 1․2%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), ներմուծող՝ «Դերժավա» ՍՊԸ (արտադրված՝ 28․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25․02․2026թ․)),

4. Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանք «Մոցարելլա» կիսաամուր, յուղի ընդհանուր պարունակությունը չոր մթերքներում՝ 45․0%, (արտադրող՝ Ուկրաինա, Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ «Андрушевский маслосырзавод», ներմուծող՝ «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (արտադրված՝ 16․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 10 օր)),

5. Դանոն (DANONE) ապրանքանիշի յոգուրտային արտադրանք ելակի համով, ճարպի զանգվածային մասը՝ 1․2%, (արտադրող՝ Ղազախստան, Դանոն Բերկուտ (DANONE BERKUT), ներմուծող՝ «Դերժավա» ՍՊԸ (արտադրված՝ 01․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 26․12․2025թ․)),

6. Ագուշա (Агуша) ապրանքանիշի մանկական մրգային կաթնաշոռ, տանձի համով, յուղի զանգվածային մասը՝ 3․9%, (արտադրող՝ «ՎԲԴ» ԲԸ Ռուսաստան, ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ (արտադրված՝ 10․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)),

7. Պրեզիդենտ (President) ապրանքանիշի թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 20% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 26․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 05․12․2025թ․)),

8. Պրեզիդենտ (President) ապրանքանիշի թթվասեր` պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 30%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 28․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)):

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)`

1. Վերշկովիյ ռայ (Вершковий рай) ապրանքանիշի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերք, ճարպերի ընդհանուր զանգվածը չոր հումքում` 45%, (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված՝ 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ․)),

2. Պարմալատ (Parmalat) ապրանքանիշի բնական յոգուրտ, առանց լակտոզայի` 3․5%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն «Բելգորոդի կաթնամթերքի գործարան», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 13․12․2025թ․)),

3. Անկոր (Anchor) ապրանքանիշի ոչ աղի, քաղցրահամ սերուցքային կարագ (արտադրող՝ Նոր Զելանդիա, ներմուծող՝ «Ֆոնտերա լիմիտեդ» ՍՊԸ (արտադրված՝ 08․07․2025թ, պիտանիության ժամկետը՝ 08․11․2025թ․)),

4. Դոյարուշկա (Доярушка) ապրանքանիշի սերուցքային կարագ առանց աղի` 73․2%, ներմուծող՝ «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ (արտադրող՝ Նոր Զելանդիա (արտադրված՝ 08․11․2025թ․)):

Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ Վերշկովիյ Ռայ արտադրանքի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշերը ներմուծող «Լիա-Կ Գրուպ» և «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։

Նմանատիպ նյութեր

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է...

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է...

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս...

Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով...

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ...