Պետական ապարատը ընդվզում է․ «Հրապարակ»

26 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ հավատախումբն այս կիրակի Մայր Աթոռն է ասպատակելու, եւ որոշել են հենց մայր տաճարում ոչ կանոնակարգային` ապօրինի պատարագ մատուցեն, սակայն, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սա կլինի իր անփառունակ արշավի վերջնական ֆիասկոն, ուստի երեկ հայտարարեց, թե Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնալու` Կոտայքի թեմի տիրադավ առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմում հերթական ներկայացումը տալու։

Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանին չի հաջողվում ընդլայնել համախոհների շրջանակը` նոր դավաճաններ պոկել եկեղեցուց, մյուս կողմից` ակնհայտ է հասարակության մերժումն ու վրդովմունքը, իսկ տեռորով բերվող մարդկանց քանակը բավարար չէ, որ գոնե հոգեբանական հաղթանակ գրանցեն:

Մեզ պատմեցին, որ օրեր առաջ, երբ լուր էր տարածվել, թե Էջմիածնի վրա են գրոհելու, Արմավիրի մարզպետարանում դժգոհություն էր բարձրացել: Բանն այն է, որ դեկտեմբերի 18-ին տաճարի վրա առաջին գրոհի կուրատորն Արմավիրի մարզպետն էր, որի վրա էր դրված «մասսովկայի» ապահովման հարցը: Սակայն անգամ ՔՊ-ականներից ու իրենց համակիրներից շատերը դեմ են եկեղեցու դեմ արշավելուն: Առաջին գրոհի օրը, աշխատանքը չկորցնելու վախից դրդված, գնացել են Մայր Աթոռ ու տեսել, որ իրենց ընտանիքների անդամները, իրենց որոշ ընկերներ բարիկադի մյուս կողմում են՝ եկել են կաթողիկոսին պաշտպանելու։ Եվ ծանր միջադեպեր ու խոսակցություններ են եղել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն եկեղեցին է քանդում, այլ նաեւ՝ ընտանիքներ։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...