Թուրքիայում տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար կասկածվող 115 մարդ է ձերբակալվել

25 Դեկտեմբերի, 2025

Թուրքիայում մի շարք խուզարկություններ են իրականացվել, որոնց ընթացքում ձերբակալվել է 115 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի և Սուրբ Ծննդյան ու Ամանորի շրջանում հնարավոր հարձակումներ նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը։ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ ԻՊ-ի համակիրները ծրագրում են ահաբեկչական գործողություններ Թուրքիայի տարածքում՝ հիմնականում ոչ մուսուլման բնակչության դեմ, Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների ընթացքում։

Խուզարկություններն իրականացվել են Սուրբ Ծննդից առաջ՝ Ստամբուլի 124 հասցեներում։ Արդյունքում ձերբակալվել է 115 կասկածյալ՝ ընդհանուր 137-ից։ Գործողությունների ընթացքում առգրավվել են նաև մի քանի միավոր հրազեն և զինամթերք։

Կասկածյալների հավանական ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր

Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։...

Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը. Ֆիդան

Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է, որ Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը, եթե դրա համար հնարավորություն ունենա։ «Մենք արժեքավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանալ, որ...

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժածներից մեկը մեկ տարեկան աղջնակ է։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, և բժիշկները նրա վիճակը գնահատում...

Ամեն օր դեպի վատն է գնում, շատ լարված վիճակ է, մեր հայերն են տուժում․ Հարցում

  «Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ արդյո՞ք ժողովրդի։ Դուք ի՞նչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն»,- այս հարցն է տրվել Աբովյանի...