Վարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովից. «Ժողովուրդ»

24 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը, հաճախակի բացահայտումներ է արել, որոնց «հետևից գնալով» հարուցվել են վարույթներ։ ՔՊ-ական Էմմա Պալյանի դեպքում ևս բացառություն չեղավ։

Օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա իրեն չսպասի և «դրսում չմրսի», իր հայտարարագիրը լրացրել էր խայտառակ սխալներով:

Առանձնացրել էինք 3 սխալ, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել։

Մասնավորապես, Հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1,5 մլն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն նշված չեն եղել՝ փոխարենը այդ դաշտերում գծիկ «-» էր դրված, իսկ «նկարագրություն» դաշտում լրացված էր «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար», «Հայտարարատուի և եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը» դաշտում էլ՝ «բարեկամ»։ Այսինքն փաստացի թաքցված եկածուտ էր:

Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022 թվականին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը ևս քննել է։

Հաջորդ կետով Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվել է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը: Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տվյալներ ներկայացնելով հայտարարագրում նշել է, որ վերջինս չի աշխատում․ մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս աշխատում է «Հայանտառ» ՔՈԱԿ-ում որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Մարտիրոսյանի 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ առկա են «Հայանտառից» ստացված աշխատավարձի մասին տվյալներ։

Հանձնաժողովը ձեռք բերված և ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրվել է, որ առերևույթ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ և 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմմա Պալյանին հասցեգրվել է գրություն՝ հրավիրելով Հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննությանը մասնակցելու։

Էմմա Պալյանը հարկ չի համարել մասնակցել և նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում։

ArmLur.am-ը, հայտարարագրում առկա սխալների վերաբերյալ, պատգամավոր էմմա Պալյանից հանգամանալից պատասխաններ էր ստացել։

Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։

ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:

Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։

Այս սկանդալային ընտանիքի պատգամավոր Էմմա Պալյանը նախազգուշացված է, կսպասենք 2025-ի հայտարարագրին»։

Նմանատիպ նյութեր

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...