Հալեպում հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. արաբագետ

23 Դեկտեմբերի, 2025

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրել է.

«Դեկտեմբերի 22-ին Սիրիա Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցին զուգահեռ՝ Հալեպի քրդաբնակ մի քանի շրջաններում բախումներ են տեղի ունեցել ժամանակավոր կառավարության և քրդական զինված ուժերի միջև։ Դրանք օրվա վերջին դադարել են կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։

Այս զարգացումները, վստահաբար, միտված են Սիրիայի հյուսիսում քրդական ուղղությամբ համակողմանի ճնշման գործադրմամբ «Սիրիայի դեմոկրատական ուժերին»(ՍԴՈՒ) մղելու դեռևս ընթացիկ տարվա մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։ Դրա համաձայն՝ ՍԴՈւ-ն պետք է ինտեգրվեր Սիրիայի ԶՈւ-ին, իսկ նրա կողմից վերահսկվող տարածքները աստիճանաբար փոխանցվեին կենտրոնական կառավարության վերահսկողությանը. համաձայնությունը չէր կենսագործվում հիմնականում Սիրիայի կառավարության ունեցած բազաբնույթ խնդիրների և Իսրայելի միջամտության պատճառով։

Ներկայում գործընթացին կրկին փորձում է միջամտել Թուրքիան՝ իր համար կենսական նշանակության խնդրի լուծումը խթանելու նպատակով։

Այս համատեքստում չի բացառվում նաև Անկարայի ռազմական աջակցության տարբերակը Դամասկոսին, եթե ՍԴՈւ-ն չգնա խաղաղ լուծման։

Հ.Գ. Հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այսօր Հալեպում համընդհանուր հանգստի օր է հայտարարված»։

Նմանատիպ նյութեր

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական...