«Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ

23 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 20-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար և անձնագիր։

Տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել և ավտոմեքենայի անվադողը ծակել էին և ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է, պայուսակը այնտեղ չի եղել։

Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 20։10-ից մինչև նույն օրը ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի «Օլիմպավանի» հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 32 հազար դոլար, մոտ 3 մլն 600 հազար դրամ, անձնագիր և բջջային քարտ։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցոռումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...