Ի՞նչ են մտածել Հայաստանում ադրբեջանական պետական SOCAR-ի գործընկերները. Արա Պողոսյան

22 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ուրեմն 1-2 օրում ադրբեջանական վառելիքի վաճառքը Ran oil և Gulf լցակայաններում բոյկոտվել է մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից։ Ի՞նչ են մտածել Հայաստանում ադրբեջանական պետական SOCAR-ի գործընկերները․

–Ոչ ավել, ոչ պակաս, որոշել են բավականին էժան վաճառել, քան Վրաստանում և գրեթե նույն գնով, ինչ Ադրբեջանի ներքին շուկայում։

Ուսումնասիրեցի ադրբեջանական աղբյուրները, հասկանալու համար, թե ի՞նչ գներ են AI-95 ավտոմոբիլային բենզինի համար։

2024 թվականին Ադրբեջանը ըստ պետական APA գործակալության ներքին սպառման համար AI-95 տեսակի բենզինը վաճառել է 1.60 ադրբեջանական մանաթ կամ ≈ 0,94 $ լիտրի համար։

Icma az–ի SOCAR–ը 2025 թվականից սովորաբար լիտրի համար արտահանում է ≈ $1.0-1.2 և ավել, և հենց այս գինն է համարվում կողմնորոշման գին, հետագա բանակցման պայմաններով։

Սակայն ես որոշեցի գտնել Վրաստան արտահանվող գինը, որը icma az– ի կազմել է մոտավորապես ≈ 0,66 $ է լիտրի համար։

Թեպետ Վրաստանի համար լոգիստիկ առավել քիչ ծախսեր են անհրաժեշտ, բայց ևս 0.16 $ նվազեցնենք և 0.5 $–ը ընդունենք որպես արտահանման գին և փորձենք հասկանալ, թե 0.5 դոլար մաքսային արժեքի դեպքում (թեպետ մաքսային արժեքը ներառում է նաև այլ ծախսերը) որքա՞ն կարժենա ներմուծողի պահեստ հասնող վառելիքը։

AI-95 տեսակի բենզինի համար ԵԱՏՄ Մաքսային օրենսդրությունը սահմանում է՝

Ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս,

Բնապահպանական վճար՝ 2 տոկոս,

Ակցիզային հարկ՝ 50.58 տոկոս:

Եթե վերցնենք 1$≈ 380 դրամի, ապա առանց ճանապարհածախսի և այլ ծախսերի 1 լիտր AI-95 տեսակի բենզինը մաքսազերծելուց հետո մոտավորապես հավասար կլինի 328 դրամի։ Այսինքն՝ կոմերցիոն որևէ հետաքրքրություն չի կարող լինել 440 դրամով AI-95 տեսակի բենզինի վաճառքն Հայաստանում, քանի որ հարկեր, տուրքեր և այլ ծախսեր հանելուց հետո պարզապես տվյալ ընկերությունը շահույթ չի կարող ստանալ։ Ուստի ակնհայտ է, որ այստեղ ո՛չ թե կոմերցիոն հետաքրքրություն է, այլ քաղաքական ակցիա՝ ադրբեջանական ապրանքները հայկական իրականության մաս դարձնելու համար։

Ավելին՝ այս գինը կփոխվի էապես, երբ ներկրող քաղաքական ակցիայի մասնակիցները համարեն, որ Հայաստանի ժողովրդի համար լրիվ նորմալ է թշնամու հետ առևտուր անելը։ Հետևաբար այս գնի հրապարակման վրա ակնհայտորեն ազդել է նաև այն, որ հասարակության բավականին առողջ շերտերը իրենց անհամաձայնությունն են հայտնել հենց բոյկոտի միջոցով։

Երբ հայկական բիզնեսը սկսի աշխատել հայկական իդեալների առանցքում, այն ժամանակ մենք կունենանք ե՛վ անկախ, ե՛վ հզոր, ե՛վ անպարտելի Հայաստան»։

 

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...