ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիան դադարեցնելու մասին

22 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Օրինագծին ակտիվորեն առաջ է մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։

Այդ քայլերի թվում են՝ բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։

Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։ «ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է օրինագծի նկատմամբ լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։ Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

22 դեկտեմբերի 2025թ.

Նմանատիպ նյութեր

Վարդենիսում 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմրանյութ և զենք-զինամթերք

Վարդենիսում 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմրանյութ և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի...

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու։ Նա այդ մասին խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Անկարայի և Բրյուսելի երկարամյա հարաբերություններին։ Էրդողանի...

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից՝ Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ թուրքական...

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ խոսել է պետական սնանկության հետևանքների և տնտեսական անվտանգության մասին՝ նշելով․ «Կոլեգաներից և մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի։...

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Հարավային Լիբանանում օգոստոսի 15-ին իրականացված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է shafaq.com-ը։ Անսար բնակավայրում բնակելի տան վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7...