Դանակահարություն Գավառում. 20-ամյա երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել

17 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21.54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 21.00-ի սահմաններում Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...