Տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում․ թյուրքագետ

17 Դեկտեմբերի, 2025

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։  Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրերս ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է, այլ բառերով՝ արդիականացված պանթյուրքիզմը։

Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպյան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են Արևմտյան գործընկերները և ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը նորից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծավալապաշտությունը որպես Հայաստանի առջև դրված նոր նախապայման։

The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը (տե՛ս կից նկարը)։ Այսօրվա համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։ Ու միայն այս լուրերը կարդալով ու նույնիսկ մասնագետ չլինելով՝ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը։ Ճիշտ է, կրճատում է զինծառայության ժամկետը ու հարձակվում եկեղեցիների ու հոգևորականների վրա՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Որոշումը հրապարակվեկ է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Զարեհ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019...

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։ Ուղևորները անվտանգ...

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: «Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը...