Մինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով. «Մեր ձևով»

15 Դեկտեմբերի, 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը տեսանյութ է տարածել, որին կից գրել է.

«Մինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով»։

«1990 թվականին գյուղում եղել է 10-ից ավելի երեխա, իսկ այսօր արդեն 50 երեխա չկա։ Գյուղից բոլորը գնացել են, շուրջ 50 տուն պակաս է, և այնտեղ այժմ ոչ ոք չի ապրում»,- այս մասին բարձրաձայնել է Աշոտավանի բնակիչը՝ «Մեր ձեւով» շարժման Սյունիք կատարած այցի ժամանակ։ Մեկ ուրիշն էլ ավելացրել է. «Մենք վառելիքի հարցում շատ սուղ պայմաններում ենք հայտնվել․ փայտ չկա, Ղարաբաղ չկա, անտառ չկա, քարածուխ չկա։ Քարածուխ հնարավոր է ձեռք բերել միայն հազվադեպ, քանի որ այն թանկարժեք է»։

«Սյունիքի հետ կապված ամբողջ Հայաստանը գիտի, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի համար և ինչ է արել Սյունիքը Հայաստանի համար։ Իսկ ի՞նչ ենք անում մենք կյանքը լավացնելու համար։ Արդյոք ամեն նոր օր զարգացում ունե՞նք, թե՞ ոչ։ Մենք գտնվում ենք Սյունյաց աշխարհի լեռնահայաստանի այն հատվածում, որտեղ տնտեսական ներդրումները շատ քիչ են եղել։ Պետությունը այսքան ժամանակ մեծ ներդրումներ չի արել։ Ոչ գործարաններ, ոչ էլ լուրջ տնտեսական միավորներ Սիսիանում չեն եղել, և դա բերել է նրան, որ համայնքից շատ մարդիկ արտագաղթում են, իսկ գյուղերը դատարկվում են»,– հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...