Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Գյուլագարակ համայնքի Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը։
Եռօրյա հավաքին մասնակցում են շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից, ուսանողներ մարզի և Երևանի տարբեր բուհերից, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից։ Գրում է «Փաստինֆոն»։
Հավաքի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է։
Հավաքը անց է կացվում հագեցած օրակարգով` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով։





