Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ»

13 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․  Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել` 10 եպիսկոպոսներից բացի, այլ հոգեւորական չի միացել Վեհափառի հրաժարականի պահանջին, թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեւորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաեւ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։ Իսկ ցանկում ընդգրկված, չստորագրած 3 եպիսկոպոսներն են՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի՝ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի՝ Նարեկ Ավագյանը: Թե նրանց անուններն ինչպես էին հայտնվել տիրադավների ցանկում, մեզ ասացին, որ դավանափոխները վստահեցրել էին, որ նրանք կստորագրեն։

Սակայն, մեր տեղեկություններով, Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին, թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 13 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Մինչև վերջ ոտքը գազին մխած՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»

Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանն այսօր ասել է․ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»։ Իսկ ի՞նչ էր ասում նույն Միրզոյանը ուղիղ 6 տարի առաջ այս օրը։ Ասում էր․...

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի...

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...

Կարևորը՝ COP17-ի մասին

Կարևորը՝ COP17-ի մասին

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովի ընթացքում երկրները գնահատելու են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի...

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ: «Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն...