Կարապետյանը պատանդ է․ ոչ մի այլընտրանք չի քննարկվում․ «Հրապարակ»

13 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը երեկ ասաց, որ կալանքը փոխելու համար իրենք գրավի այնքան գումար են առաջարկել, որի չափը գերազանցել է մեղադրանքի հիմքում դրված հնարավոր փոխհատուցման ենթակա գումարից, սակայն միջնորդությունը մերժվել է։ «Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ․․․ հիմնավոր կասկած առկա է լինում: Այս դեպքում ընդհանրապես չունենք, բայց հարկադրված ենք միջնորդում»։

Մեր տեղեկություններով, 1 միլիոն դոլար գրավի առաջարկն էլ է դատարանը մերժել` բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։ «Միջնորդել ենք, որ թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, Սամվել Կարապետյանը, իհարկե, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, միջնորդել էինք տնային կալանք, համակցված գրավով բացակայելու արգելք, պատկերացրեք` միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է, որը տնային կալանքի եւ գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ, որ չզսպվի: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրեւ հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 13 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...