Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Փաշինյանի՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հնչեցրած հայտարարությունները

11 Դեկտեմբերի, 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հնչեցրած հայտարարությունները։ Անընդունելի, ազգավնաս և պետական մտածողությունից զուրկ ենք համարում օտարերկրյա լսարանի առջև սեփական ազգային հոգևոր կառույցի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և ներքին խնդիրները միջազգային հարթակներում շահարկելու գործելաոճը։

«Մասնավորապես, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Վարչապետի կողմից եվրոպական կառույցներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես «արտաքին ազդեցության գործիք» կամ «ախտահարված» համակարգ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան սեփական ազգային ինստիտուտների դիտավորյալ վարկաբեկում։ Սա ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, քանզի Եկեղեցին եղել և մնում է հայապահպանության հիմնասյունը։ Հայտարարել, թե «Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է», և միաժամանակ հարվածել Քրիստոսի հիմնած Եկեղեցուն, տիպիկ դեմագոգիա է։ Հավատացյալ ղեկավարը ոչ թե փորձում է եկեղեցին ենթարկեցնել քաղաքական կոնյունկտուրային, այլ երկխոսում է նրա հետ ներքին կարգով՝ առանց օտարների միջամտության։ Եկեղեցու «թափանցիկության» անվան տակ իրականացվող այս արշավը նպատակ ունի ոչ թե բարելավել եկեղեցական կյանքը, այլ լռեցնել ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող հոգևորականներին։ Զավեշտալի և վտանգավոր է լսել մեղադրանքներ «արտաքին ազդեցության» մասին մի իշխանությունից, որը հաճախ ինքն է առաջնորդվում դրսի օրակարգերով։

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայոց պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնիշխանության միակ կրողը։ Նրան «գործակալական» ցանցի վերածվելու մեջ մեղադրելը պատմական հիշողության ուրացում է։ Երբ երկրի ղեկավարը խոսում է «ախտահարված արժեհամակարգից», նա պետք է նախևառաջ սթափ գնահատի սեփական իշխանության օրոք երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր վիճակը, պառակտվածությունը և ատելության խոսքը։

Եկեղեցին թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը պետական կառավարման ձախողումներից։ Կոչ ենք անում դադարեցնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող այս անթաքույց արշավը։ Եկեղեցին լոկ կառույց չէ, այն հայ ժողովրդի հոգևոր տունն է, և նրա դեմ ցանկացած ոտնձգություն՝ հատկապես դրսի ուժերի հաճոյախոսելու ակնկալիքով, դատապարտված է ձախողման»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ֆինանսական գործառնությունների առցանց արգելափակման մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ֆինանսական գործառնությունների առցանց արգելափակման մասին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կենտրոնական բանկի սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։ ԹԵՄԱ․- Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները։ Մանրամասները՝ ուղիղ...

Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան

Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Իռացիոնալ հայրենասիրությունը. Մեր հասարակության ամենացավոտ ու պարադոքսալ ախտանիշներից մեկը ես կանվանեի որպես «իռացիոնալ հայրենասիրություն»: Սա հոգեբանական խորը ճեղքվածք է, որտեղ, օրինակ, պետականության և ինքնության հիմնարար...

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, նշված է Թուրքիայի ԱԳՆ 2026 թվականի գործունեության ծրագրում Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն...

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Հուլիսի 15-ի առավոտյան, Եվրահանձնաժողովի նախագահից բացի, Կիև են ժամանել եվրոպական պետությունների բազմաթիվ այլ լիդերներ։ Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ֆակտի ICTV»-ն և «Սուսպիլնե»-ն հրապարակել են նրանց գնացքով ժամանման կադրերը։ Ժամանման վայրում գտնվող...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում...