Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ

9 Դեկտեմբերի, 2025

Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից.
Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։

Նողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։
Սույն հանցավոր զինված բանդայի դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից։Սակայն վստահ ենք, պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք խղճի կալանավորներս։

«Եթե Աստված մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։

Հաղթանակի վստահությամբ՝
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
09.12.25

 

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...