ԴՕՍԱԱՖ-ի գույքերի շուրջ սկսված գործը՝ իրավապահների համակարգային շանտաժի մեխանիզմ․ AntiCor

9 Դեկտեմբերի, 2025

AntiCor-ի տվյալներով՝ ԴՕՍԱԱՖ-ից օրինական հիմքերով գույք ձեռք բերած բազմաթիվ քաղաքացիներ և ընկերություններ այսօր հայտնվել են քննչականի ճնշման տակ։ Գործարքները կատարվել են անկախ գնահատմամբ ու վճարված են պետությանը տարիներով չգանձված կադաստրային պարտքերը, բայց հիմա գնորդներին մեղադրում են, թե «էժան են գնել»։

Քննչական կոմիտեն սկսել է կիրառել վտանգավոր սխեմա․ գույքը ուղարկվում է «նորահայտ» փորձագիտական կենտրոններ, որոնք 1–2 օրում տալիս են կրկնապատկված գնահատում։ Դրանից հետո գնորդներին պահանջում են նույն գումարը կրկին վճարել պետությանը՝ ակնարկելով կալանավորման ռիսկը։ Շատերը վախից արդեն վճարել են հարյուրավոր միլիոններ։

Հատկապես մտահոգիչ է, որ այդ գնորդների թվում կան օտարերկրյա ներդրողներ, որոնք փորձում են արագ ազատվել գույքից ու հեռանալ Հայաստանից՝ այս ճնշումներից խուսափելու համար։ Սա լուրջ վնաս է երկրի ներդրումային միջավայրին՝ ուղարկելով վտանգավոր ազդակ․ Հայաստանում նույնիսկ օրինական գնորդը պաշտպանված չէ պետությունից։

AntiCor-ը շարունակում է ուսումնասիրությունները և կոչ է անում նման ճնշումների ենթարկված անձանց կապ հաստատել մեզ հետ՝ երաշխավորված գաղտնիությամբ։

Հետաքննության շարունակությունը՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն պնդումը, թե...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...