Ո՞ր գերատեսչություններն ու ՍՊԸ-ներն են գնումներ կատարել իշխանության կողմից բարեհաճության արժանացած «Հոմպլեք» մոլից. «Փաստինֆո»

8 Դեկտեմբերի, 2025

Ամանորին ընդառաջ տարբեր կազմակերպություններ, գերատեսչություններ, ՍՊԸ-ներ սկսել են իրենց ամանորյա գնումները, որոնց մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Օրինակ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ն դեկտեմբերի 4-ին 420.720 դրամով տոնածառ, ամանորյա զարդարանքներ, լույսեր է գնել «Հոմպլեքս հիպել մոլ» ՍՊԸ-ից։

Նշված գումարի շրջանակներում, մասնավորապես, գնել 300 սանտիմետրանոց տոնածառ, գունագեղ խաղալիքներ, լույսեր, մարգարիտներով խաղալիքներ, աստղիկներով խաղալիքներ։

«Հոմպլեքս» հիպեր մոլի իրական շահառուն, ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, համարվում Ժիրայր Մարտիրոսյանը։ Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել առ այն, որ հիմնադիրը  Նորայր Մարտիրոսյանն է, որը հանդիսանում է  «Kargin tun Building» ընկերության ղեկավարը ու «Կարգին շինանյութ»-ի հիմնադիրը։

Ժիրայր Մարտիրոսյանը մինչ հիպեր մոլի բացումն ակտիվորեն ներկայացնում էր, թե ինչպիսինն է այն լինելու, որ աշխարհահռչակ բրենդներն են ներկայացված լինելու։ Հավելենք նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ մինչ մոլի բացումը շրջայց է կատարել սեփականատիրոջ՝ Նորայր Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում Պապոյանը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է արդիականացնել և ընդլայնել գործունեությունը։

Մոլլի բացմանն էլ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, իսկ «Հոմպլեքս» հիպեր մոլի հանրային կապերի և լրատվության բաժնի պատասխանատուն Նանե Արզումանյանն է, որի հեղինակած գրքի շնորհանդեսին մասնակցել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Կարելի է ենթադրել, որ այս ՍՊԸ-ն արժանացել է իշխանավորների բարեհաճությանը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հիպեր մոլից օգտվել են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն։

«Հոմպլեքս» հիպեր մոլը, որի բացումը եղել է հունիսին, ընդգրկված է 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Այն գտնվում է 326-րդ տեղում։

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...