Այն, ինչ կատարվեց Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար. հայտարարություն

4 Դեկտեմբերի, 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը.

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ վրդովմունքով հայտարարում է, որ Արշակ Սրբազանի շուրջ այսօր իրականացված բացահայտ ապօրինի և հանցավոր բնույթի գործողությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք, որի իրական նպատակն է՝ ծնկի բերել Հայոց եկեղեցին, ճնշել նրա անկախությունը և հարկադրել հնազանդություն։

Այն, ինչ կատարվեց Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն, որի ուղերձը հստակ է․ «Եկեղեցին պիտի լռի, պիտի հնազանդվի, իսկ ով չի լռում՝ կոտրելու ենք»։

Այսօր տեսնում ենք խիստ վտանգավոր գործելակերպ. մարդուն մեկ գործով տանում են քննչական մարմին, հետո նրա վրա «կարում» են իրենց նախապես ընտրված ամենածանր հոդվածները, այո, հենց այնտեղ՝ փակ սենյակներում, և ապա քաղաքական պատվերներն իրականացնող քարոզչական շները բաց են թողնվում նրա հետևից։ Սա արդարադատություն չէ, սա խարդախ, դավադիր և ստոր արարք է։

Եթե ունեիք ազնիվ և բաց դիմադիրություն, պիտի քաջություն ունենայիք գնալ Մայր Աթոռ, հարցեր տալ ուղիղ, բաց ու օրինական ճանապարհով։ Երբ քաջությունը չի հերիքում բռունցքով թակել Մայր Աթոռի դուռը, բայց «բերում է» առանձին հոգևորականի վրա ուժ կիրառելու, դա խոսում է ոչ թե ուժի, այլ վախկոտության և պարտվողականության մասին։

Արշակ Սրբազանի ձերբակալությունը խայտառակ, մտածված և իշխանական ճնշման հերթական քայլ է՝ ուղղված Եկեղեցու ահաբեկմանն ու ստորացմանը։ Սա հարված է ոչ թե մեկ հոգևորականի, այլ ամբողջ հոգևոր համակարգին։

Այն, ինչ այսօր արվում է, նպատակ ունի ոչ թե արդարություն հաստատել, այլ պատժել սկզբունքայնությունը և զուգահեռ վերահսկողության տակ վերցնել կաթողիկոսական աթոռը՝ Եկեղեցու վերին իշխանությունը դարձնելով արտաքին ու ներքին շահերին ծառայող գործիք։

Մենք հայտարարում ենք կտրուկ․ Հայոց եկեղեցին ոչ մեկի «կուսակցության», «կաբինետի» կամ «քաղաքական բեմի» մաս չի կարող դառնալ։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի փորձելու իր ձեռքը մտցնել Եկեղեցու սրբության մեջ։

Սա վտանգավոր ուղերձ է ամբողջ ազգին․ եթե այսօր սկզբունքային հոգևորականի գրպանը հնարավոր է արհեստական մեղադրանք «գցել» ու նրան ձերբակալել, վաղը նույն հեշտությամբ նույնը կարող են անել յուրաքանչյուրի հետ, ով չի տեղավորվում իշխանական շահերի շրջանակում։

Պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդներն առավել խստորեն են վերաբերվում հենց սեփական ազգային արժանապատվությանը դավաճանածներին, և այդ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվել ոչ մեկին։

Դարերի ընթացքում Հայոց եկեղեցին կանգուն է մնացել թշնամական թագավորների ու կայսրությունների, արշավանքների, ցեղասպանության, արգելքների ու հալածանքների միջով անցնելիս։ Եկեղեցին չի կոտրվի նաև այսօր՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումներ, շորթում կամ սադրանքներ օգտագործվեն նրա դեմ։ Եկեղեցին անսասան է:

Հայոց եկեղեցին չի վախենում, չի նահանջում, չի ենթարկվում։

Եվ եթե որևէ ուժ փորձում է եկեղեցին դարձնել հնազանդ կառույց, ապա այդպիսի փորձերը դատապարտված են տապալման»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...