Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները։ Նրանք փակել են կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծի պողոտան։ Նշում են, որ կառավարությունը թքած ունի իրենց կյանքի ու անվտանգության վրա։
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։...





