Եվրոպան այլևս չի թաքցնում իր մտադրությունները․ «Հրապարակ»

4 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրեց։ Միրզոյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու իր արբանյակները, ԱԺ ընտրություններին ընդառաջ, Հայաստանում ապատեղեկատվական արշավ են իրականացնում, եւ այդ մարտահրավերը հաղթահարելու համար ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրելու։

«Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Արեւմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը եւ ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ: ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն է Մոլդովայում։

Երեկ նա տեղեկացրեց, որ խորհրդարանում արդյունավետ քննարկում է ունեցել փոխնախագահ Դոյնա Գերմանի հետ։ «Քննարկեցինք հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»։

Ասում են, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե էթիկայի կանոնագիրք են ընդունել եւ որոշել են այլեւս չհայհոյել, նույնպես ԵՄ պահանջն է: ԵՄ-ում շատ վատ են վերաբերվել Փաշինյանի` «դոմփելու», իր սեռական օրգանը ցուցադրելու գրառումներին, որոնք մեծ տարածում են գտել միջազգային մամուլում, եւ նրան խիստ նկատողություն են արել ու զգուշացրել, որ բարեվարքության տարրական կողմը պետք է պահի: Բայց կարող է ռեալ գործողություններով պայքարել ընդդիմադիրների դեմ, դրան չեն խանգարի։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...