Շիրակի թեմի քահանաներին ասել են՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին պետք է զեղչեն Վեհափառի անունը, քահանաները, սակայն, հրաժարվել են

3 Դեկտեմբերի, 2025

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Նշել էինք, որ թեմի բոլոր քահանաները հրաժարվել են պատարագ մատուցել, միայն, ըստ լուրերի, Տեր Ռուբենն էր համաձայնել։

Իրավիճակը, սակայն, փոխվել է։

Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ Տեր Վարուժանը հայտարարել է, որ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

«Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարագիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ»,- նշեց Տեր Վարուժանը։

Տեր Ռուբենը, ում մոտեցել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և Սրբազանի անունները։

«Եկան, ինձ խնդրեցին, որ պատարագը ես անեմ, Կարենն էր, ասաց՝ ես պետք է անեմ, երևի այն մտքով, որ ես պետք է զեղչեմ Վեհափառի ու Սրբազանի անունը, բայց ես դրա իրավունքը չունեմ, դա մեր կանոնից դուրս է»,-պատմեց Տեր Ռուբենը։

Հարցին՝ այսինքն ակնարկել են, որ պարտադիր զեղչե՞ք Վեհափառի անունը՝ Տեր Ռուբենն ասաց, թե ասել են, բայց ինքն ասել է՝ իրավունք չունի այդպես անելու։

«Սխալ ինֆորմացիաներ են ուղղակի տարածում, պետք չէ քահանաների անունների հետ խաղալ»,- հավելեց Տեր Ռուբենը։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։ Լարված իրավիճակ է ստեղծվել Աջափնյակում, որտեղ քաղաքապետարանը ապամոնտաժում է կրպակները։ «Քաղաքապետարանը, ջեբկիրի տրամաբանությամբ, գիշերով ուզում է մարդկանց եղածը...