Փաշինյանը բանակցային առաջարկի փոխարեն սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը. Բագրատ Միկոյան

2 Դեկտեմբերի, 2025

Փաստաթղթեր դա անվանելը ամբողջության մեջ  մի քիչ սխալ է, եթե մի բանի մեջ կա «Հայկական ժամանակի» հոդված, հղում «Հայկական ժամանակին», դա փաստաթուղթ անվանելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության կայքում հրապարակվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շրջանառված տարբերակները։

«Այդտեղ չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին։ Դրա փոխարեն իրենք դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»։ Վարչապետ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ բառերի ու անվանում է դա փաստաթուղթ։ Եթե ինքը Քի Վեսթը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թե Մեղրին տալիս էին, հոդս էր ցնդելու»,- նշեց Միկոյանը։

Անդրադառնալով 2019թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված կարգավորման առաջարկին, որը հրապարակելու կոչ էին անում նրան նախկին նախագահները, Միկոյանն արձագանքեց. «Դա պետք է թողնել ընթերցողին, ընթերցողը թող նայի՝ 2019 թվականին ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, ինչն է մերժել արհամարհական ձևով, ինչից հետո է հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»։

Արձագանքելով իշխանության այն հակափաստարկին, որ Արցախը հայկական պահելու տարբերակ չկար, քանի որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնվի անցկացնել կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեն, Միկոյանը նկատեց. «Իրենք ամեն ինչ հանձնելուց, զոհեր տալուց, ամեն ինչ տալուց ու նվաստանալուց հետո սկսում են «եթե»–ներով խոսել նրա մասին, ինչը այդ թղթում գրված է։ Իրենք որևէ բան, որն այդ թղթում գրված է, չեն արել, ավելին՝ հայտարարել են, որ իրենք բանակցում են զրոյական կետից։

Իր  հրապարակածի մեծ մասը բաց մատչելի եղել է։ Ես խոսեմ նախագահ Քոչարյանի վերաբերյալ հատվածից։ Հրապարակել են Կազիմիրովի գրքից հատվածներ, որտեղ կան որոշ առաջարկներ, որը վաղուց բոլոր ուսումնասիրողներին, բոլոր մասնագետներին հայտնի է։ Հրապարակել են Մադրիդյան փաստաթուղթը, որը բաց մատչելիությամբ եղել է, և այդ արանքում ամենակարևոր Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակում։ Եթե իրենք իրոք, այս տիպի դիվանագիտական անմեղսունակությամբ են բանակցել, զարմանալի չէ այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք։ Ես չեմ բացառում, որ միջազգային պարտնյորների, նույն Ալիևի կամ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելիս, ինքը հանել է «Հայկական ժամանակի» հոդվածները։ Սա սարսափելի է»։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն։

«Ինքը կարող է հայելու դիմաց դնել «Հայկական ժամանակ»-ի թերթերը և ինքն իր հետ բանավիճել, իսկ մասնագետները, որոնք որևէ կողմի հետ կապ չունեն, ասում են, որ «Հայկական ժամանակի» հոդվածը մեծ ցանկության դեպքում չի կարող կոչվել բանակցային փաստաթուղթ։ Միջազգային պարտնյորները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները պետք է իրեն հարցնեն՝ մեզ ծաղրո՞ւմ ես, մեր առաջարկների փոխարեն քո հոդվա՞ծն ես ներկայացնում։ Ինքն այնքան է իր մասին  չգիտեմ ինչ կարծիքի, որ երեք գերտերությունների ղեկավարների առաջարկի փոխարեն, ժողովրդական լեզվով ասած, սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը։ Այս տիպի սանձարձակությունը միջազգային հարաբերություններում ունենում է գին, և այդ գինը մեր պետությունը սիստեմատիկ վճարում է։

Եթե ինչոր մեկը հակված է որպես փաստաթուղթ ընկալել ՀԺ հոդվածները, թող խնդրեն դրան մի հոդված գրի, որ ինքը գրավել է Լուսինը, հրապարակի դա որպես փաստաթուղթ ու հավատացողները կարդան հավատան»,- ընդգծեց Միկոյանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...