Արցախիցները Հայաստանում են հայտնվել սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի հրամանագրով․ Երիցյան

2 Դեկտեմբերի, 2025

««Հայաստանի պատմություն» 9-րդ  դասարանի դասագրքում  տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը  ստորագրել է  Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատախանում իրականությանը»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Երիցյանը նշեց, որ չեն կարող գտնել գեթ մեկ արցախցի, ով կասի՝ Արցախից դուրս է եկել, քանի որ Արցախի նախագահը ստորագրել է լուծարելու վերաբերյալ հրամանագիր. «Արցախիցները Հայաստանում են հայտնվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։

Մենք մեր պահանջով չենք ասում՝ ընդհանրապես հերքեք, որ Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր, ասում ենք՝ տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ, նշեք  սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է  հակասահմանադրական, որ այն չեղարկվել է»,- ասաց Երիցյանը՝ ընդգծելով, որ այդ հրամանագիրը եղել է ընդամենը տեղեկատվական հնարք, բնակչության անվտանգությունն ապահովելու, բնակչությանը փրկելու շարժառիթ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...