Հոր դեմ՝ չորս քրեական գործ, որդու դեմ՝ երեք. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու որդու կալանքի հետքերով․ «Ժողովուրդ»

29 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կաշառքի քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել:

Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ: Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին։

Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկ ամսում երեք մեղադրանք է առաջադրվել։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք առաջադրվեց, այս անգամ՝ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Սա էլ դեռ քիչ չէր, նոյեմբերի 20-ին տնային կալանքի տակ գտնվող նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին խուլիգանության գործով բերեցին Երեւան՝ ՀՀ Քննչական կոմիտե։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ինչպես հայտնել էր փաստաբանը՝ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»: Այս նույն գործի շրջանակում Գյումրիի քաղաքապետի նկատմամբ 3-րդ մեղադրանքն առաջադրեց։

Փաստացի այս պահին Վարդան Ղուկասյանի դեմ չորս քրեական գործ կա հարուցված եւ նա չորս քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Իսկ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ երեք քրեական գործ կա հարուցված ու նա ևս երեք վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։

Հայր ու որդի կալանավորված են։

Նմանատիպ նյութեր

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...

32-ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

32-ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե...

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, 8 վիրավոր

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, 8 վիրավոր

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Մերսինի Տարսուս շրջանում 17-ամյա հարձակվողը, որը զինված էր որսորդական հրացանով, սպանել է չորս մարդու և վիրավորել ութին, ինչը հանգեցրել է...

Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

Փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ, այդ բևեռացումը միայն իրենց է ձեռնտու։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին ու Փաշինյանի արձագանքին։ Ինչ վերաբերում է...

Արման Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

Արման Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ մայիսի 15-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն...