Ողջ իշխանական վերնախավը 2026 թվականի նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ է ներկայացրել. «Ժողովուրդ»

29 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունների ողջ էլիտան եւս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում:

Կառավարության ու տարբեր գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև , կարկառուն ՔՊ-ականներն ու մի շարք այլ պաշտոնյաներ արդեն հայտեր են ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Այնուամենայնիվ, մեր աղբյուրների տեղեկություններով, դեռ երկար ճանապարհ կա անցնելու` մինչ որևէ թեկնածու կհայտնվի ՔՊ-ի վերջնական նախընտրական ցուցակում։

Նախնական ցուցակը կուսումնասիրի ՔՊ վարչությունը, ապա՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների օրինակով կուսակցությունում կանցկացվի փրայմերիզ, ինչից հետո միայն կհստակեցվի, թե ովքեր են արժանի տեղ գտնելու կուսակցության նախընտրական ցուցակում։

Առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու իշխանության ներկայացուցիչների համար, քանի որ արդեն մարտից կսկսվի փրայմերիզի փուլը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մենք այլևս ավտորիտար պետություն ենք․ Տաթևիկ Սողոյան

  «Արդյո՞ք մարդն այսօր Հայաստանում պաշտպանված է. պաշտպանվա՞ծ է արդյոք նրա խոսքը, աշխատանքը, ազատ տեղաշարժը, կարծիք արտահայտելն ու քաղաքական գործընթացներին մասնակցելը։ Չեմ ուզում այլևս օրինակներ բերել. յուրաքանչյուրս մեր մտքում կարող...

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․«Շուշիի մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝...

Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական «փաշիզմ»․ Արման Աբովյան 

«Արմեն Գրիգորյանը՝ Միխալիչը, իմ ընկերը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արմենի հետ, բոլորիս աչքի առաջ էր։ Արդեն այն ժամանակ մենք խոսում էինք, որ երկրում հաստատվում է ավտորիտար կառավարման համակարգ։ Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք նկատի...

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝  դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը  ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։ Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և...

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ...