Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշման դեմ:
Այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնել են դատախազությունից:
Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած անձանց դատարանը սկզբում կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն հետո նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշում էր ընդունել։






