Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ ստախոսն է. ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է. Տեր Վրթանես

28 Նոյեմբերի, 2025

Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ ստախոսն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այն մասին, որ նա վախկոտ է, եթե մեկին ասում է՝ համարձակ ես, ուրեմն նա լկտի պահվածք ունի»,- նշեց Տեր Վրթանեսը՝ անդրադառնալով Սրբազանների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Հարցին՝ եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանին համարում են մոլորված զավակ՝ արժի՞, որ հոգևորականը նրա մասին այդպես խոսի՝ Տեր Վրթանեսն արձագանքեց. «Ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է, ինքը գառան մորթով գայլ է»։

Տեր Հոր խոսքով՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը զղջա իր արարքների համար՝ չի կարող հատուցել։

«Ինքն Արցախն է հանձնել, ինչպե՞ս պետք է հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպե՞ս պետք է հատուցի հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց։ Կարծում եմ՝ ինքը դժվարություն կունենա հատուցելու, դժվարություն կունենա դատաստանի  ժամանակ պատասխան տալու»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...