Նրանք ուղղակի մոլորված, ուխտադրուժ, անարդարության դեմ լռող կամակատարներ են, որոնք գործում են իշխանությունների հրահանգով. Տեր Սեպուհ

28 Նոյեմբերի, 2025

Ժամեր առաջ ծանոթացա որոշ եպիսկոպոսների հայտարարությանը, որով դեմ են դուրս գալիս հայոց սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, գրում է Տեր Սեպուհ քահանա Ամիրյանը։ «Նողկալի երևույթ է մի խումբ հոգևորականների այս պահվածքը՝ հակաեկեղեցական արշավին համազոր:

Նրանք ուղղակի մոլորված, ուխտադրուժ, անարդարության դեմ լռող կամակատարներ են, որոնք գործում են իշխանությունների հրահանգով: Եթե ինչ որ մեկը ուխտադրուժ բառերի մեջ վիրավորանք է տեսնում, ապա՝ ասեք, խնդրեմ, ի՞նչ անուն տանք այդ հոգևորականներին, որոնք, իբր, չեն տարբերակում թացը չորից, չե՞ն հասկանում իրականում ինչ է ուզում անել նիկոլը: Չէ՞ որ ձեզ սրբազան հայր են ասում և դուք ուխտել եք անսասան պահել Մայր եկեղեցին, հավատարիմ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր կաթողիկոսին, ձեր օծմանն ու Հիսուսի Ավետարանին։

Ես որպես քահանա, որպես կամավոր զինվորն ու պաշտպանը իմ Հայ Եկեղեցու, ասում եմ՝ սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու նրանք, որոնք հիմա իրենց թևի տակ են վերցրել ձեզ, իմացեք, որ հենց այստեղ է թաքնված նիկոլիզմը՝ մարդկանց օգտագործել ու դեն շպրտել: Աստված ձեզ իմաստություն տա։

Այս փորձությունն էլ մենք կհաղթահարենք՝ մնալով հավատարիմ աստվածահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մեր հավատքով ու միասնականությամբ»:

 

Նմանատիպ նյութեր

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...